HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՏ համաշխարհային համաժողովը՝ Հայաստանում

Կառավարության պահուստային ֆոնդից 49 մլն դրամ կհատկացվի էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանում 2019 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպելու համար անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի իրականացումն ապահովելու նպատակով:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:

Նախորդ տարիներին համաժողովն անցկացվել է Կանադայում, Նիդերլանդներում, Մալազիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ավստրալիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Դանիայում և Մեքսիկայում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում և համոզմունք հայտնել, որ այն կտա դրական արդյունքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter