HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Վիետնամի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆամ Սուան Շոնը (նստավայրը՝ Մոսկվա):

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի խորացնել հարաբերությունները բարեկամ Վիետնամի հետ: Նա դեսպան Ֆամ Սուան Շոնի հետ քննարկել է երկկողմ կապերն ընդլայնելու և համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:

Զրուցակիցներն այդ առումով կարևորել են իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքը, տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու հետ միասին, իբրև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ՝ Ֆրանկոֆոն երկրների և նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում ակտիվ փոխգործակցությունը:

Վիետնամի դեսպանը նշել է, որ իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևորվում է Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելը: Նրա խոսքով, Վիետնամում հարգանքով ու երախտագիտությամբ են վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին, որոնք դեռևս խորհրդային ժամանակաշրջանից իր երկրին անհրաժեշտ աջակցություն և բարեկամական վերաբերմունք են ցուցաբերել: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter