HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13 մարզիչներ կմասնակցեն ՀՖՖ մարզչական «ՊՐՈ» արտոնագրի դասընթացին

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական «ՊՐՈ» արտոնագրի դասընթացը, որին մասնակցում են Ա արտոնագիր ունեցող 13 մարզիչներ՝ Արթուր Պետրոսյանը («Ցյուրիխ»), Լիանա Հայրապետյանը (Հայաստանի աղջիկների մինչև 17 տարեկանների հավաքական), Արամ Ոսկանյանը («Բանանց»), Վարուժան Սուքիասյանը («Արարատ»), Վահե Յաղմուրյանը(«Արարատ»), Կարեն Բարսեղյանը («Արարատ») Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Արտակ Օսեյանը («Փյունիկ»), Անդրանիկ Զանազանյանը («Բանանց»), Արթուր Ոսկանյանը («Բանանց»), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ»), ինչպես նաև Տիգրան Եսայանը և Ժոլտ Հոռնյակը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ղեկավար Մարկ Լելևրը:

Հոկտեմբերի 15-16-ը կկայանա դասընթացի առաջին՝ ներածական մոդուլը, իսկ հոկտեմբերի 19 ից 22-ը մարզիչները կանցկացնեն Շվեյցարիայի Նիոն քաղաքում, որտեղ Շվեդիայի, Սերբիայի և Ասիայի կոնֆեդերացիայի ներկայացուցիչ մարզիչների հետ մեկտեղ կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի Student Exchange Group ծրագրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter