
Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակի». կսպասեն Սահմանադրական դատարանի որոշմանը
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Մարգարիտա Խաչատրյանի` ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցի քննությունը: Սակայն պատասխանողի ներկայացուցիչը միջնորդել էր դատական նիստը կասեցնել, քանի որ Սահմանադրական դատարանում նոյեմբերի 15-ին պետք է քննարկվի Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համապատասխանությունը Սահմանադրությանը: Դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչև դեկտեմբերի 23-ը:
Հիշեցնենք, որ Մարգարիտա Խաչատրյանը վիճարկում է 2011թ.-ի ապրիլի 21-ին «Հրապարակ» օրաթերթի 1-ին էջում հրապարակված «Ծեծկռտո՞ւք է եղել» հոդվածը, պահանջում է հերքում տպագրել և փոխհատուցել պատճառված վնասը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել