
Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 120 անգամ
Հոկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /6 արկ/ և 82 մմ-ոց ականանետերից /14 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2600 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղղությամբ:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել