HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառայողական քննության արդյունքում հարկադիր կատարողը հեռացվել է աշխատանքից

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Տիգրան Խաչատրյանը հեռացվել է աշխատանքից: Այս մասին հայտնում են ԴԱՀԿԾ-ից:

Հիշեցնենք, որ ս.թ օգոստոսի 19-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանի համաձայն ծառայողական քննություն էր նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ, ում լիազորությունները դադարեցվել էին մինչև ծառայողական քննության ավարտը: Միևնույն ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան գրություն էր ուղարկել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն՝ հնարավոր չարաշահումների վերաբերյալ հարկադիր կատարողի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար:

Ծառայողական քննության արդյունքում հաստատվել են Տիգրան Խաչատրյանի կողմից օրենսդրական մի շարք դրույթների խախտման փաստերը: Մասնավորապես, վերջինիս կողմից սահմանված կարգով և ժամկետներում չեն հարուցվել կատարողական վարույթներ և չեն իրականացվել օրենքով սահմանված գործողություններ: Ծառայողական քննության ընթացքում ձեռք են բերվել նաև հավաստի տվյալներ այն մասին, որ Տիգրան Խաչատրյանը մի շարք կատարողական վարույթներով  պարտապաններից բռնագանձել է գումարներ, որոնք չեն մուտքագրվել ծառայության դեպոզիտ հաշվին և յուրացվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter