HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարի հետևանքվ լուսացույցի սյունն ընկել է հետիոտների վրա. 17-ամյա աղջիկը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 17 տարեկան աղջկա մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից: 

Նախնական տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, Երևան քաղաքի  Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում ընդհարվել են Դ. Բեջանյանի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի և Գ. Ղուկասյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցի սյանը, որի արդյունքում այն կոտրվել և ընկել է հետիոտներ 37-ամյա  Հ.Անախասյանի և 17-ամյա Մ.Թամարյանի վրա: Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Հոկտեմբերի 16-ին վարույթն իրականացնող մարմինը բժշկական կենտրոնից  տեղեկություն է ստացել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մ.Թամարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Քրեական գործով էական հանգամանքների պարզաբանման համար նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter