HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր երիտասարդության համաշխարհային օրն է

Նոյեմբերի 10-ին նշվում է երիտասարդության համաշխարհային օրը: Այսօր՝ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել հայաստանցի երիտասարդներին։

Տոնը նշվում է 1945 թ.-ից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 63 ազգ ներկայացնող երիտասարդներ Լոնդոնում հիմնադրեցին երիտասարդական ֆեդերացիա։ Հենց այդ օրն էլ ապագայում դարձավ երիտասարդության համաշխարհային օր, որը նաև ունի խորհուրդ, որի համաձայն երիտասարդները պատասխանատվություն են ստանձնում ապագայի նկատմամբ։

«Մենք նույնպես պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ մեր երիտասարդները գործի լծվեն այդ պատասխանատվությամբ։ Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում այդ պատասխանատվությունն առաջին հերթին ենթադրում է երիտասարդների համար լավ կրթության ապահովումը։ Եթե ունենանք կրթված երիտասարդություն՝ մեր ազգը կունենա նաև պայծառ ապագա»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter