Զինծառայողը բնակարան ստացավ կառավարությունից
Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, շարքային պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի 5 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել 3 սենյականոց բնակարանի հատկացմամբ։
Արտակ Ղաբուզյանը Արցախի հյուսիս-արևելյան սահմանում 2010 թ.՝ հերթապահության ժամանակ, ցուցաբերել է արիություն և նախաձեռնողականություն՝ ոչնչացնելով դիրք ներխուժած թշնամու դիվերսանտին։
Գործադիրը որոշել է 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Սեդա Բաբայանցի զբաղեցրած բնակելի տարածքը, որը գտնվում է «Հանրակացարաններ» ՓԲԸ-ը տնօրինության Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի մասնաշենքում, սեփականաշնորհել նրա անունով։
Մեկ այլ որոշմամբ սահմանվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի տրման կարգը, որի համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից տրամադրվող վկայականի գործողության ժամկետը մեկ տարի է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել