ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն «Ոչ»-ի համատեղ շտաբ են ձևավորում սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ
ՀԱԿ-ը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի առիթով երկու քաղաքական ուժերի ռեսուրսները մեկտեղելու մասին: Այսօր ՀԱԿ վարչությունը համաձայնություն է տվել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության` «Ոչ»-ի համատեղ շտաբի ձևավորմանը: Շտաբի կառուցվածքն ու կազմը կհայտարարվեն առաջիկա օրերին: Այսօր տեղի ունեցած ՀԱԿ վարչության նիստում քննարկվել է նաև հոկտեմբերի 30-ին «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին մասնակցելու, ինչպես նաև հանրության շրջանում քարոզչական աշխատանքներ իրականացնելու հետ կապված հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել