
Հանգստյան օրերին հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 150 անգամ
Հանգստյան օրերին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ-ոց ականանետից /1 արկ/ և ՀԱՆ-17 տիպի նռնականետից /11 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց մարտական խնդիրը և խիստ անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ քայլերի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել