HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 143 դեպք

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու` պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Ըստ այդմ,  նախորդ երկու շաբաթների ընթացքում արձանագրվել է խախտման 79 դեպք: Զեկուցվել է նաև, որ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 143 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում էլ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 14 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին ու համապատասխան ծառայություններին հանձնարարել է  ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները և գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 42  վարչական արձանագրություն:

Քաղաքաշինության ոլորտում նախորդ երկու շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 9  դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել  4  հասցեներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter