HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Ծրագրային ընթացիկ աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքները: Ջերմամեկուսացվում են բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը, ջրթափ խողովակները, ապակեպատվում են շքամուտքերի հարկաբաժինները, անհրաժեշտության դեպքում մուտքերում տեղադրվում են դռներ: Առանձին տեղերում շարունակվում է հարթ և թեք տանիքների նորոգումը:

Աշխատանքների ընթացքի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատուներն իրականացնում են ամենօրյա վերահսկողություն: Այս օրերին տնտեսվարող սուբյեկտներին նաև ծանուցում-հիշեցումներ են ուղարկվում` հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, իսկ ձմռան ամիսներին՝ նաև ձնամաքրման աշխատանքները պատշաճ կերպով ապահովելու վերաբերյալ Երևանի ավագանու որոշման մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter