HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավարին

Հոկտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։ 

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացիների ճակատագրին, ընդգծելով նրանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի շարունակական խախտումների անթույլատրելիությունը։ 

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության  ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter