Երևանի թիվ 62 ավագ դպրոցն անվանակոչվել է Թաթուլ Կրպեյանի անունով
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 62 ավագ դպրոցն անվանակոչվել է Ազգային հերոս, արցախյան ազատամարտի՝ Գետաշենի ինքնապաշտպանական մարտերի հրամանատար Թաթուլ Կրպեյանի անունով՝ ի հիշատակ հերոսի 50-ամյակի:
Ինչպես հայտնում է Կրթության և գիտության նախարարությունը, անվանակոչմանը նվիրված միջոցառմանը ներկա է եղել նաև Թաթուլ Կրպեյանի եղբայրը` Սերգեյ Կրպեյանը: «Մենք ընտանիքում 5 եղբայր ենք եղել, Թաթուլը մեզանից ամենափոքրն էր, բայց և ամենանվիրյալը, ամենաուժեղը և ամենահզորը: Իմ մաղթանքը մեկն է՝ եղեք Թաթուլի պես նվիրյալ և կարողացեք տեր կանգնել մեր հողերին, մեր հաղթանակներին, և մեր հայրենիքին»,- ասել է Ս.Կրպեյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել