Հայաստանում կադրեր կպատրաստվեն մի շարք նոր մասնագիտություններով
Այսօր կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ ու լրացումներ, որոնք համահունչ են Եվրոպայի բարձրագույն կրթության միասնական տարածքի կրթական բարեփոխումներին։ Մասնավորապես, այսուհետև Հայաստանում կադրեր կպատրաստվեն «հասարակայնության հետ կապեր» (PR), «ակտուար մաթեմատիկա», «անվտանգային գիտություններ», «ոստիկանական գործ», «կովկասագիտություն» և մի շարք այլ մասնագիտություններով։
Կառավարության հավանությունն է ստացել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ակնկալվում է հասնել ոստիկանության պաշտոններում նշանակվող ծառայողների մասնագիտական պատրաստվածության համապատասխանությանը այդ պաշտոնների համար նախատեսված մասնագիտական ցենզերին, ոստիկանության թափուր պաշտոնների համալրմանը մասնագիտական առավել բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով և այլն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել