HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

75 տարեկանում մահացել է հայ մամուլի տեսաբան Լենդրուշ Ալոյանը

Կյանքի 75-րդ տարում վախճանվել է հայ մամուլի տեսաբան, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լենդրուշ Արամի Ալոյանը։

Լ. Ալոյանը Ծնվել է 1941թ․, Վանաձորում։ 1958թ-ին ավարտել է տեղի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ 1960-62թթ․ ծառայել է խորհրդային բանակում։ 1962թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, որը 1966թ-ին ավարտել է գերազանցությամբ և աշխատանքի անցել «Սովետական դպրոց» թերթում։

1987թ-ից ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի, այնուհետև՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, 1996-2008թթ․ ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի վարիչն էր։ 1974թ-ին պաշտպանել է թեկնածուական, 1998թ․՝ դոկտորական ատենախոսություն։ 2000թ-ից պրոֆեսոր էր։ Հեղինակել է մենագրություններ, գիտական և հրապարակախոսական հոդվածներ։ Իր գիտական հետաքրքրությունների առանցքը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ մամուլն էր, մասնավորաբար՝«Մշակ» լրագրի գործունեությունը հիմնադիր-խմբագիր Գր․ Արծրունու մահից հետո։

Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը տեղեկացնում է, որ հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը 17:00-ից, Ազատության պողոտա, նրբանցք, շենք 2, բն. 71 հասցեում։ Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին։

Մեկնաբանություններ (1)

Վոլոդյա Հովսեփյան
Բացառիկ Դասախոս, բացառիկ Մարդ...Մեծերը հեռանում են՝ թողնելով դատարկ...Ու լրացնող չկա...Դասախոսս...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter