HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանն այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն

Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն: Նա շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, ներդրումային ծրագրերին, եղել արտադրամասին կից լաբորատորիայում:

Կառավարության կայքի փոխանցմամբ` վարչապետին տեղեկացրել են, որ 2013 թվականին վերաբացված ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրության և արտահանման ծավալները, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ էլ ավելի բարձրացնել արտադրանքի որակը: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ապահովում է մոտ 250 աշխատատեղ: Արտադրանքի շուրջ 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, ԱՊՀ և եվրոպական երկրներ:

Հ. Աբրահամյանը ընկերությունում մասնակցել է նաև օղու արտադրությամբ զբաղվող «ԱՐՍՍԻ Ալյանս» նոր ձեռնարկության բացմանը: Կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ ներդրվել է 1 մլն ԱՄն դոլար, որի արդյունքում ստեղծվել են աշխատատեղեր: Ընդհանուր ներդրումերի արդյունքում, մեկ տարվա ընթացքում, աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել 70-ի: Տարեկան կտրվածքով նախատեսվում է արտադրել 3-5 մլն շիշ օղի, որի մեծ մասն արտահանվելու է ԱՄՆ, եվրոպական և ասիական մի շարք երկրներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter