Կառավարությունը հավանություն է տվել համայնքների խոշորացման հայեցակարգին
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգին, որի համաձայն, հաշվի առնելով միջազգային փորձը և տեղական ինքնակառավարման զարգացման ընթացիկ մակարդակը, ենթադրվում է կիրառել կամավոր և պարտադիր ձևերի համակցված տարբերակը։
Կառավարությունը համարում է, որ միայն համայնքների խոշորացման դեպքում է հնարավոր լուրջ և էական արդյունքների հասնել ռեսուրսների կենտրոնացման և դրանց արդյունավետ տնօրինման հարցերում։
Հայեցակարգը նախատեսում է ոլորտի բարեփոխումն սկսել Վայոց ձորի մարզից, շարունակել Սյունիքի մարզում։
«Իրականացված բարեփոխման արդյունքների վերլուծության և գնահատման հիման վրա հնարավոր կլինի հանգել որոշակի եզրակացությունների, որոնք էլ կստեղծեն երկրի մասշտաբով այս քաղաքականությունն իրագործելու նախադրյալները»,- հայտնում է կառավարության կայքը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել