Դատապարտյալը հայտնել է, որ քրեակատարողական վարչության ծառայողները ստիպել են իրեն հետ վերցնել բողոքը
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Աարդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 5-ին կամ 6-ին, երբ ինքը գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, իրեն են այցելել քրեակատարողական վարչության ծառայողները և ստիպել են հետ վերցնել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի դեմ իր կողմից ներկայացրած բողոքը:
Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել