HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում Արմավիրում. կան ձերբակալվածներ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էջմիածին քաղաքում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ,  որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ կան ձերբակալվածներ։ 

Նախնական քննության տվյալներով՝ դիմակավորված երկու անձ  հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Էջմիածին քաղաքի բնակիչ Ս.Սողբաթյանի բնակարան և որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ սպառնալիքներ տալով, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել են զգալի չափերի կանխիկ գումար և բջջային հեռախոս, որից հետո դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի երկու բնակիչ։

Կատարված քննչական փորձարարության ժամանակ հայտնաբերվել է երկու սև գույնի դիմակ և հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter