HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նամականիշ` նվիրված Լազարյան Ճեմարանի 200-ամյակին

2015 թվականի հոկտեմբերի 23-ին Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի շրջանակներում, հանրապետության նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:

Մարումն իրականացրեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Նամականիշի տեխնիկական տվյալներն են.

Անվանումը. Լազարյան Ճեմարանի 200-ամյակը

Թողարկման օրը` 23 հոկտեմբերի 2015 թ.

Դիզայնը` Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 24,0 մմ

Տպաքանակը` 60 000

 

 

Նամականիշի վրա պատկերված է Լազարյան ճեմարանի շենքը, ինչպես նաև Լազարյանների զինանշանը և ՄՄՀՊԻ լոգոտիպը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter