HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 բուհեր ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը դիմում հայտ են ներկայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ`ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար: Այս մասին տեղեկացնում է Որակի ապահովման ազգային կենտրոնի հասարակության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմում հայտ էին ներկայացրել նաև Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը և Մովսես Խորենացու անվան համալսարանը: Այս մասնագիտական ուսումնական հաստատություններն  արդեն իսկ ՈԱԱԿ են ներկայացրել իրենց ինքնավերլուծությունը, կազմվել է հավատարմագրման գործընթացի ժամանակացույց:

Ընթացքի մեջ է նաև Եվրասիա միջազգային համալսարանի հավատարմագրման գործընթացը:

Կառավարության որոշման համաձայն`մինչև 2018 թվականը Հայաստանյան բոլոր բուհերը պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած լինեն:

Հավատարմագրման գործընթացն արդեն իսկ անցել է  16 բուհ:

Լուսանկարը asue.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter