Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ոսկերչական ցուցահանդեսի բացմանը
Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 24-26-ը անցկացվող «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:
«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն հինգերորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, փորձագետներ:
Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել