HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե թոշակս նորմալ լիներ, չէի աշխատի

Անի Գևորգյան

87-ամյա Վեռա Հարությունյանը արդեն 15 տարի է, ինչ մայրաքաղաքի Նար Դոս- Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում զբաղվում է առեւտրով: Տարեց կինը արեւածաղիկ ու գրքեր է վաճառում, նաեւ ունի կշեռք, որով 50 դրամի դիմաց կշռում է բոլոր ցանկացողներին: 40 հազար դրամ թոշակ ստացող կինը վաստակում է օրական առավելագույնը 500 դրամ:

«Ես 40 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, բայց ստանում եմ 45 հազար դրամ թոշակ»:

«Թոշակս ոչնչի չի հերիքում: Ինչ անում եմ, չեմ կարողանում դրանով ապրել»:

«Ես ամբողջ կյանքում աշխատել եմ: Չեմ սիրել ուրիշներից կախվածության մեջ լինել»:

«Կշեռքից օրական մեկ մարդ է օգտվում: Բայց, օրինակ, երեկ մարդ չի կշռվել»:

«Ժամանակին այստեղ լավ առեւտուր էի անում ու ապրում էի: Հիմա առեւտուր չկա»:

«Հիմա էլ փողոցից արեւածաղիկ առնող չկա»:

«Եթե թոշակս բարձրացնեին, այլեւս չէի աշխատի... եթե գոնե 80 հազար դրամ ստանայի»:

«Այսօր արդեն երկու գիրք եմ վաճառել»:

«Ամեն գիրքը վաճառում եմ 200 դրամով»:

«Շատ եմ հոգնում, բայց պետք է աշխատեմ: Աշխատում եմ ամեն օր՝ ժամը 13.00-ից մինչեւ 19.30-ը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter