HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է ոստիկանության մայորի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Նորայր Ճաղարյանը կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ ոստիկանության աշխատակից Ն. Ճաղարյանը 2014 թվականի դեկտեմբերի 14-ին տեղեկանալով, որ քաղաքացի Սիմոն Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և գտնվում է անգիտակից վիճակում, առանց հիշյալ բժշկական կենտրոնում Սիմոն Կ.-ին այցելելու, կազմել է նրանից բացատրություն վերցնելու մասին պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ դատավարական արձանագրություն:

Ն. Ճաղարյանը իր կողմից կազմված արձանագրության մեջ մտցրել է Սիմոն Կ.-ի կենսագրական տվյալները, ինչպես նաև կազմել է կեղծ բացատրության արձանագրություն, թե, իբր, Սիմոն Կ.-ն իրեն հայտնել է, որ գլխի շրջանում առկա վնասվածքը ստացել է ինքնազգացողության վատացման պատճառով՝ վայր ընկնելու հետևանքով: Կեղծ արձանագրության մեջ ոստիկանության աշխատակից Ն. Ճաղարյանն անձամբ է կատարել Սիմոն Կ.-ի անունից կատարված գրառումներն ու ստորագրությունները և դրանք կցել նախապատրաստված նյութերին, սակայն հետագայում պարզվել է, որ Սիմոն Կ.-ն գիտակցության չգալով մահացել է:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Նորայր Ճաղարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter