HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը գյուղմթերքի բացօթյա շուկաները կգործեն ամեն օր

ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների բացօթյա շուկաները, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ,  կգործեն ամեն օր:

Ըստ այդմ, առևտրի և սպասարկումների վարչությանն ու Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել գյուղմթերքի բացօթյա շուկաների ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները:

Այս մասին հայտարարվել է  Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter