HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվում են Լոռիում տեղի ունեցած սպանության փորձի հանգամանքները. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով  պարզվել են Ալավերդի քաղաքի բնակչի նկատմամբ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած սպանության փորձի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Անտոնյանը 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթևեկելիս, տեսել է նույն մարզի բնակիչ Վ.Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի, «91 OT 999» պետհամարանիշի և նրա ընկերոջ` Ա. Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի «92 NM 999» համարանիշի ավտոմեքենաները։

Նախնական քննության տվյալներով՝ Անտոնյանը հետապնդել է նրանց, ապա, հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրի հատվածին` Ախթալա քաղաքի կամջրի վրա, նախապես իր հետ վերցրած ինքնաձիգից, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող նշված երկու ավտոմեքենաների վրա, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. «Համեր» մակնիշի ավտոմեքենան եղել է զրահապատ, իսկ «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենան թաքնվել է «Համեր»-ի հետնամասում:

2015 թվականի հոկտեմբերի 20-ին որոշում է կայացվել՝ Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։ 

Մեկնաբանություններ (2)

Մինաս Տիգրանյան
999 եւ 999 պետհամարանիշներ, հետն էլ զրահապա՜տ (լավ, իսկ ինչու են զրահապատվել?) Երեւում է շատ բարձր ,,կլասի,, տղեք են, եւ իհարկե տեղյակ չեն թե ինչու են իրենց վրա կրակում: Բայց ավելի վաղ գրվեց, որ ,,համեր,, - ի տղեքն էլ են հետախուզման մեջ գտնվում (լավ, իսկ իրենք ինչու՜ էին փախել): Հիմա ո՜նց եղավ, ով ում բարեկամը դուրս եկավ: Ով կօգնի, որ բան հասկանանք?
Մեհրաբանց Սանթրո
այտա օրենքն ու մլիցեն նրա հմար են որ իրանց արածիցն ու գրիցը բան չհսկանաք: Ալավերդի մի բուռը մարթ ա մնացել, էնա լավ էլ գիտեն ով ընչացու ա, որ գնաս հարցնես կիմանաս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter