
Հարավկովկասյան երկաթուղիները շահագործել է առաջին վերանորոգված ջերմաքարշը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպոյում հոկտեմբերի 26-ին շահագործման է հանձնվել վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանի տարածքում առաջին անգամ կապիտալ վերանորոգում անցած ЧМЭ-3 ջերմաքարշը:
ЧМЭ-3 ջերմաքարշի արդիականացումը հանդիսանում է ՀԿԵ-ի՝ սեփական արտադրամասերում շարժակազմի վերանորոգման քաղաքականության մաս: 2014 թվականին Գյումրու լոկոմոտիվային դեպոյից դուրս էր եկել Հայաստանում վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ վերանորոգված էլեկտրաքարշը:
2008 թվականից լոկոմոտիվային և վագոնային տնտեսության արդիականացմանը ՀԿԵ-ն ուղղել էր 29 մլրդ դրամ:
Ինչպես նշում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հաղորդագրության մեջ, ՀԿԵ-ում առկա են վերանորոգում պահանջող 14 ջերմաքարշեր, որոնցից մեկն արդեն շահագործման է հանձնվել: Երկրորդ ջերմաքարշի վերանորոգումն ավարտվում է, մնացած 12-ը նույնպես հերթի մեջ են:
Լուսանկարը՝ sputnik.co.am-ից:
Մեկնաբանել