Ջրամեկուսացման և վերելակների հորանների նորոգման աշխատանքներ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում տարվում են տանիքների ջրամեկուսացման և վերելակների հորանների մաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Վերելակների անխափան աշխատանքն ապահովելու համար տարիների ընթացքում կուտակված կենցաղային անպիտան իրերը մեկտեղվում և պարկերով հանվում են հորաններից: Անհրաժեշտության դեպքում նաև նորոգվում են հորանների վնասված պատերը: Գործընթացին հետևում են ոչ միայն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները, այլև տվյալ շենքերի բնակիչները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել