HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարտոֆիլի բերքը ապահովում է ներքին պահանջարկը, կարող է նաև արտահանվել

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շարունակվում է պարենային կարտոֆիլի ցանքատարածությունների ընդարձակումն ու արտադրության ծավալների ավելացումը: Սեփական արտադրության հաշվին ոչ միայն ապահովվում է պարենային կարտոֆիլի ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում մեծաքանակ արտահանումների համար: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Ըստ կանխատեսումների` կարտոֆիլի համախառն բերքը կկազմի ավելի քան 770 հազար տոննա, միջին բերքատվությունը` 235-240 ց/հա: Համեմատության համար պետք է նշել, որ եվրոպական երկրներից Բելգիայում կարտոֆիլի միջին բերքատվությունը կազմում է 563 ց/հա, Հոլանդիայում` 535,0, Գերմանիայում` 530,0 ց/հա և այլն, իսկ պարենային կարտոֆիլի բերքը նույնիսկ հասնում է 900-1000 ց/հա-ի: Մեր տարածաշրջանի երկրներից Իրանում` 250 ց/հա, Թուրքիայում` 315,0 ց/հա:

Գեղարքունիքի և Շիրակի մարզերի առանձին կարտոֆիլագործներ որոշ հողատարածքներից հեկտարի հաշվով ստանում են 500-600 ցենտներ բերք: Բերված տվյալների համեմատությունից պարզ է դառնում, որ մեր հանրապետությունում կարտոֆիլի բերքատվության բարձրացման ներուժը շուրջ 2,5 անգամ ավելի պակաս է օգտագործվում, քան հնարավոր է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter