HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայում կանցկացվի դեղամիջոցների շրջանառությանը նվիրված նախարարական նիստ

Դեղամիջոցների շրջանառության թեման լայնորեն կքննարկվի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախարարական նիստում, որին կմասնակցի նաև ՀՀ առողջպահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Միջոցառման շրջանակում անդրադարձ կկատարվի դեղերի գրանցման ընթացքում դրանց համափոխարինելիությունը որոշող գործընթացի ներդրման, ինչպես նաև 2014թ. դեկտեմբերին ստորագրված «Բժշկական սարքավորումների շրջանառության միասնական կանոնների և սկզբունքների մասին» Համաձայնագրի իրականացման համար Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված իրավական ակտերի նախապատրաստական աշխատանքների ավարտին վերաբերող հարցերին:

Նշենք, որ 2015թ. հոկտեմբերի 14-ին Աստանայում  դեղամիջոցների շրջանառությանը նվիրված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի  նիստի ժամանակ որոշում էր կայացվել «Դեղերի շրջանառության մասին» Համաձայնագրի իրականացման շուրջ տարակարծությունների քննարկման նպատակով կազմակերպել նախարարական խորհրդակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter