HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է 7 մլն դոլար կրթաթոշակային ֆոնդ` Մերձավոր Արևելքում բնակվող 100 ուսանողների համար

«100 LIVES» նախաձեռնությունն ու Near East Foundation-ը հայտարարում են 7 մլն դոլար կազմող համատեղ կրթաթոշակային ֆոնդի ստեղծման մասին: 
Նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարվել է Near East Foundation-ի (Մերձավոր Արևելքի հիմնադրամ) հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Բարեգործական կրթաթոշակային այս ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի Մերձավոր Արևելքում բնակվող 100 ուսանողների:
Մերձավոր Արևելքի արաբական երկրների ռիսկային գոտիներում բնակվող թվով հարյուր երիտասարդների համար նոր ութամյա կրթաթոշակային ծրագիր է հաստատվել: «100 LIVES» նախաձեռնությունն այդ նոր ծրագրի մասին հայտարարել է Near East Foundation-ի (Մերձավոր Արևելքի հիմնադրամ) հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին մարդասիրական օգնության ոլորտում գործող միջազգային խոշորագույն կազմակերպությունների ղեկավարներն ու հայ համայնքի ներկայացուցիչները:  
«100 LIVES» նախաձեռնության գրասենյակը հայտնում է, որ ծրագիրը մշակվել է «100 LIVES»-ի և Near East Foundation-ի  համատեղ ջանքերով՝ որպես աշխարհասփյուռ հայության երախտագիտության հավաստիք Մերձավոր Արևելքի ժողովրդին, որը մեկ դար առաջ ապաստան ու սնունդ տրամադրեց Եղեռնից փրկված հայ փախստականներին:  
Կազմելով մոտ 7 մլն դոլար՝ «100 LIVES» նախաձեռնության և Near East Foundation-ի  համատեղ 
այս կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն կընձեռի հակամարտությունների գոտիներում հայտնված, տեղահանման ենթարկված և չքավորության մեջ գոյություն պահպանող երեխաներին ուսումնառել UWC Դիլիջան քոլեջում՝ համատեղ ուսուցման միջազգային գիշերօթիկ դպրոցում, որտեղ այսօր սովորում են երիտասարդներ ավելի քան 60 երկրներից, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում գործող UWC ցանցի այլ քոլեջներում:  Ծրագրի կառավարումը կիրականացվի «Scholae Mundi» հիմնադրամի միջոցով, որի նպատակն է երիտասարդներին ընձեռել իրենց գիտելիքը, հմտություններն ու աշխարհայացքը զարգացնելու հնարավորություններ՝ հետագայում դրանք ի շահ համայն մարդկության բարօրության և հասարակության մեջ գլոբալ դրական փոփոխությունների իրագործումը խթանելու նպատակով օգտագործելու հեռանկարով:
Առաջին կրթաթոշակակիրները UWC համակարգի դպրոցներում ուսման կանցնեն 2016 թ.-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter