HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնական կեղծիքի դեպքով հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Վահան Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնի քննիչի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդգար Ս.-ի վերաբերյալ քննչական գործողությանն ինքը որպես ընթերակա չի մասնակցել, սակայն հետագայում ծանոթանալով այդ կապակցությամբ կազմված արձանագրությանը պարզել է, որ արձանագրության մեջ կեղծվել է իր ստորագրությունը:

ՀՔԾ-ն հայտնում է, որ քաղաքացի Վահան Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter