Դրամաշնորհներ բնապահպանությամբ հետաքրքրված լրագրողների համար
ARMACAD ընկերությունը տեղեկացնում է շրջակա միջավայրի պահպանությամբ
հետաքրքրված լրագրողների համար սահմանված 25,000 նորվեգական կրոն (մոտ $2900)
արժողությամբ դրամաշնորհային ծրագրի մասին:
Մրցանակները 2016թ. կշնորհվեն հետևյալ հինգ բնագավառներում`
1. ապօրինի ծառահատում
2. ձկնորսություն
3. հանքարդյունաբերություն
4. թունավոր թափոնների արտանետում
5. որսագողություն
Դրամաշնորհները լրագրողներին կօգնեն հոգալ ճանապարհորդության, հարցազրույցների հետ
կապված և այլ անհրաժեշտ ծախսեր, լուծել փաստաթղթային որոշ խնդիրներ:
Դիմումները պետք է ներառեն նախնական որոշակի հետազոտության մասին տվյալներ,
ինքնակենսագրություն (CV), երկու երաշխավորող նամակ և տեղեկություններ նախկին
աշխատանքային փորձի մասին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2015թ. նոյեմբերի 1-ն է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Grants for Environmental Investigative Journalists
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել