HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որ օրը սոված ենք մնում, կարողանում ենք վճարումներ անել»

Անի Գևորգյան

54-ամյա Վաչիկ Պողոսյանը 1000 դրամ աշխատելու համար ամեն օր Գյումրիից Երևան է գալիս: Նա կայարանամերձ փողոցներում շինարարական գործիքներ է վերավաճառում: Ասում է` դա գումար աշխատելու միակ միջոցն է:

«Երեւան եմ գալիս, որ ընտանիքս պահելու համար գումար աշխատեմ: Գործիքներ եմ գնում ու վերավաճառում»:

«15 տարի է աշխատանք չունեմ»:

«Ուրիշ ինչպե՞ս կարող եմ ընտանիքս պահել»:

«Երբ շատ հոգնած եմ լինում, մնում եմ Երեւանում, բայց սովորաբար ամեն օր վերադառնում եմ Գյումրի»:

«Փողոցով քայլում եմ ու մարդկանց ապրանք եմ առաջարկում»:

«Այդքան էլ հեշտ չէ վաճառելը»:

«Այսօր մեկը կա՞, ով չգիտի, թե ինչ դժվար է ընտանիք պահելը»:

«Ամեն օր աշխատածս 1000 դրամը մեր ընտանիքի միակ եկամուտն է»:

«Որ սոված ենք մնում, կարողանում ենք վճարումներ անել: Երբ ուտում ենք, վճարումների գումար չի մնում»:

Մեկնաբանություններ (1)

Angela
Apahov Hayastan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter