HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախաձեռնություն` թեքահարթակ կառուցելու համար

«Նոահ» ՀԿ-ն ցանկանում է օգնել հաշմանդամություն ունեցող Հրանուշ Սուքիասյանին` վերջինիս շենքի մուտքի մոտ թեքահարթակ կառուցելով և հրատարակելով նրա որոշ գրքեր:

«Հրանուշ Սուքիասյանը գյումրիաբնակ ստեղծագործող է, ով 1990 թվականին վթարի հետևանքով ենթակվելով կրկնակի վիրահատության և այդպես էլ չվերականգնելով քայլելու ունակությունը, այնուամենայնիվ չի կորցրել կյանքի հանդեպ սերն ու ստեղծագործելու ծարավը:

Տիկին Հրանուշը Հայաստանի Հանրապետության Գրողների Միության անդամ է, որի կողմից 2012 թ. հրատարակվել են նրա գրքերից ու ժողովածուներից երկուսը: Տիկին Հրանուշն ապրում է իր տղայի, հարսի և երկու թոռնիկների հետ, սակայն ընտանիքի անդամներից և ոչ մեկը չի աշխատում, քանզի տղան առողջական խնդիրներ ունի, իսկ հարսը խնամում է մյուսներին: Հայաստանում սահմանափակ կարողություններով մարդիկ չեն կարող օգտվել հանրային տրանսպորտից, նույնիսկ շատ նորակառույց շինություններ չունեն թեքահարթակներ, որոնց բացակայության հետևանքով նման մարդիկ զրկվում են հանրային տարածքներից և ծառայություններից օգտվելու իրենց իրավունքից: Տիկին Հրանուշի երազանքն է՝ ապրել «մարդկային» պայմաններում` հավատալով, որ նրա սոցիալական ներառումը աջակցում է ֆիզիկական և մտավոր առողջությանն, ինչպես նաև անձնական և պրոֆեսիոնալ զարգացմանը:

Նոահ ՀԿ առաքելությունը կայանում է վերջինիս իրագործման գործընթացին մասնակից և նպաստող կողմ հանդես գալու մեջ. մասնավորապես նախատեսվում է տիկին Հրանուշի որոշ ժողովածուների և գրքերի հրատարակում, թեքահարթակի կառուցում շենքի մուտքի մոտ, բնակարանի լուսամուտների փոխարինում նորերով», - գրված է «Նոահ» ՀԿ հիմնադիր և արշավի կազմակերպիչ Իվետա Ղազարյանի նամակում:

Նվիրատվություն կատարել ցանկացողերը կարող են հետևել այս հղմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter