HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիսի անձնագրային խմբի աշխատակցի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված գործն ուղարկվել է ՀՔԾ

Քաղաքացի Կառլեն Վ.-ի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում փաստացի չբնակվելու պայմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնից գրություն է ուղարկվել նույն բաժնի անձնագրային խումբ այն մասին, որ նա բնակվում է հիշյալ գյուղում:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վարդենիսի բաժնի աշխատակիցը, անձնական այլ դրդումներով, նախքան բաժնից համապատասխան փաստը հաստատող գրությունը ստանալը, առանց որևէ հիմքի, Կառլեն Կ.-ի անձնագրում կատարել է նշում՝ հիշյալ գյուղում նրա փաստացի բնակվելու վերաբերյալ, որի հիման վրա Կառլեն Վ.-ն հաշվառվել է սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում:

Այնուհետև Կառլեն Վ.-ին՝ որպես անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի, պետության կողմից վիրահատությունն անվճար կատարելու համար հատկացվել է 3 մլն. ՀՀ դրամ գումար:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վարդենիսի անձնագրային խմբի աշխատակցի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և տևական ժամանակ` շուրջ 7 ամիս, կատարվել նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ հետագայում, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter