HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

30-ամյա տղամարդն ստացել է դանակի՝ մոտ 20 հարված. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ 30-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2015թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 01:00-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների և դեմքի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով  (թվով 20) Սիլիկյան 2-րդ շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, և 30-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է  Երևանի 38-ամյա բնակիչ Հ.Բաղդասրյանը, ով ցուցմունք է տվել տեղի ունեցածի վերաբերյալ։

Ըստ նախնական քննության տվյալների՝ վերջինս 30-ամյա տղամարդուն դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել է իր տանը: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter