HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսյան ընտրությունների մոդելը

Նորաբակի բնակիչները շարունակում են պայքարը։ Մարտի 4-ին տեղի ունեցած ընտրությունից հետո նրանք ընտրությունն անվավեր ճանաչելու հայցով դիմել են Վարդենիսի առաջին ատյանի դատարան։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վեբ-կայքում (http://www.elections.am/index.php?go=depart_info&tec=23) PDF ֆորմատով տեղադրված ցուցակներն ուսումնասիրելիս պարզվեց, որ համայնքի ղեկավարի թեկնածու Արտակ Կարապետյանն իսկապես չի բնակվել Նորաբակում։ 54851 համարի դիմաց գրված Արտակ Սամվելի Կարապետյանը բնակվում է Վարդենիս քաղաքի Բարեկամության փողոցի N 11 տանը։ Նույն կայքում կարելի է գտնել նաեւ Նորաբակ համայնքի ընտրողների ցուցակը, որտեղ Արտակ Կարապետյանի անունը բացակայում է։

Ուսումնասիրությունից ակնհայտ է, որ տեղի է ունեցել կրկնակի խախտում։ Խախտվել է ՀՀ Ընտրական օրենսգրքի 122 հոդվածի առաջին կետը, համաձայն որի համայնքի ղեկավարի թեկնածուն առնվազն երկու տարի պետք է բնակված լինի այդ համայնքում։ Երկրորդ խախտումն Արտակ Կարապետյան ընտրողի մասնակցությունն է Նորաբակ համայնքի ղեկավարի ընտրությանը, որովհետեւ նույն օրենսգրքի երկրորդ հոդվածի առաջին կետը հստակ սահմանում է, որ ընտրելու իրավունք ունեն համապատաuխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաuտացի բնակվող քաղաքացիները։

Եթե անգամ չանդրադառնանք ընտրության օրը տեղի ունեցած բազում խախտումներին, այս երկուսը լիովին բավարար են, որպեսզի առաջին ատյանի դատարանն անվավեր ճանաչի Նորաբակում տեղի ունեցած ընտրությունը եւ նշանակի նոր քվեարկություն՝ մինչ այդ պարտադրելով ճշտել ցուցակները։

Որովհետեւ ստացվում է, որ Արտակ Կարապետյանը, առաջադրվելով եւ ընտրելով Նորաբակում, առաջիկա խորհրդարանական ընտրություններին որպես ընտրող մասնակցելու է Վարդենիսում։

ԿԸՀ-ի անդամները եւ երկրի ղեկավարներից ոմանք անընդհատ խոսում են մեզ «սպառնացող» ազատ, արդար ու թափանցիկ խորհրդարանական, իսկ գալիք տարի` նաեւ նախագահական ընտրությունների մասին։ Եթե նրանք կարող են լուծել այս հակասությունը, թող լուծեն եւ Նորաբակի բնակիչներին հնարավորություն տան ընտրելու իսկապես արժանի ղեկավարի։ Իսկ եթե չեն կարող, ուրեմն արդեն վերին մի դրոշմով հաստատված է մայիսյան ընտրությունների մոդելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter