HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը

Լիլիթ Թադևոսյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը: Նախագծի քննարկումն սկսել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ 2016 թվականի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, քանի որ բյուջետային ծախսերի կեսը կազմում են սոցիալական, կրթական, առողջապահական ծախսերը:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պաշտպանության և ազգային անվտանգության համար ծախսերը նախատեսված են ՀՀ կենսունակության ամրապնդման համար: Բացի դրանից, նա նշեց, որ շարունակվելու է ԼՂՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունը:

«Հարկաբյուջետային ոլորտի զարգացումը ողջ տարածաշրջանում վկայում է այն մասին, որ լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի խոստումները ամբոխահաճո, սակայն ոչ իրատեսական մոտեցում է: Բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ այս տարվա զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008 -2009 թվականների միջազգային ֆինանսական ճգնաժամը: էներգակիրների գների կտրուկ տատանումներով են պայմանավորված տարադրամային տատանումները ՌԴ-ում, որոնք էլ բերեցին տրանսֆերտների զգալի անկման», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վերջինիս խոսքով՝ այս պայմաններում Հայաստանում գրանցված շուրջ 3.6 տոկոս տնտեսական աճը կառավարության մոտեցումների արտացոլումն է արտաքին պայմաններին: Հովիկ Աբրահամյանը նաև նշեց, որ հանրային բարեկեցության միակ ճանապարհը ներդրումների խթանման և տնտեսական աճի միջոցով աշխատատեղերի հիմնումն է:

«Անհրաժեշտ է խթանել հայրենի արտադրողին, խթանել արտահանումը, ստեղծել կայուն աճի հիմքեր: Կառավարման բարեփոխումներին զուգահեռ՝ խիստ կարևոր է տնտեսվարողների համար հարկաբյուջատային կայունությունը և հավասար պայմանների ստեղծումը»-, ասաց վարչապետը:

Բացի դրանից վարչապետը տեղեկացրեց, թե ինչ ցուցումներ է տվել ֆինանսների նախարարին՝ նախատեսել երկարաժամկետ աճի խթանում, երկրի մրցունակության բարձրացման համար հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա: Բացի այդ՝որպես հիմնադրույթ հարկահավաքման արդյունավետության բարձրացում և հարկատուների համար պայմանների դյուրացումը:

Վարչապետը նաև ասաց, որ այս բարեփոխումները կիրականացվեն 3-ից 5 տարվա ընթացքում, և պետք է նախատեսվեն հարկային վարչարարության աստիճանական բարդացում: Վարչապետը  ակնկալում է բյուջեի վերաբերյալ ակտիվ քննարկումներ ԱԺ-ում:

Ի հավելումն, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բյուջեի քննարկումն այն հարթակն է, որտեղ կառավարությունը ստանում է հետադարձ կապ, ընդունում ճշգրտող լուծումներ:

Մեկնաբանություններ (1)

Վահրամ
Մի հոդված 2016 թվականի պետական բյուջեի նախագծի մասին եւ ոչ մի թիվ....Շատ զարմանալի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter