
Այսուհետ Օրանժ Արմենիայի բաժանորդներն Արցախում բջջային ինտերնետից կօգտվեն 45 դրամ/ՄԲ սակագնով
Այժմ Արցախ այցելելիս Օրանժ Արմենիայի բաժանորդները կարող են բջջային ինտերնետից օգտվել 45 դրամ սակագնով` առանց որևէ ակտիվացման վճարի: Նույն սակագինը գործում է նաև դեպի Հայաստան, տեղական ցանցեր և մուտքային բոլոր զանգերի համար:
«Մեր բաժանորդներն արդեն հնարավորություն ունեին Արցախ ճամփորդելիս իրենց մտերիմներին և գործընկերներին զանգել մատչելի 45 դրամ սակագնով, այժմ ուրախ ենք նրանց հնարավորություն ընձեռել բջջային ինտերնետից ևս օգտվել նույն հարմար սակագնով», - նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել