HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրն է

Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն օրվա առիթոց ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Այսօր մենք հիշում ենք այն լրագրողներին ու լրատվության ոլորտի աշխատկիցներին, ովքեր սպանվել են իրենց պարտականությունները կատարելիս: Վերջին տասնամյակում ավելի քան 700 լրագրող է սպանվել (ամեն հինգ օրում՝ մեկը) պարզապես հանրությանը լուրեր ու տեղեկություններ հաղորդելու համար:

Շատերը զոհվում են այն հակամարտությունների ժամանակ, որոնք  լուսաբանում են այնքան աներկյուղ: Սակայն չափազանց շատերն էլ գիտակցաբար լռեցվել են ճշմարտությունը հաղորդելու ձգտման համար: Նման դեպքերի միայն 7 տոկոսն է լուծում ստանում, և 10 հանցագործությունից միայն մեկն է լիակատար հետաքննվում:

Նման անպատժելիությունը խորացնում է վախը լրագրողների շրջանում և կառավարություններին հնարավորություն է տալիս հաջողությամբ գրաքննություն իրականացնել:

Մենք պետք է ավելին անենք՝ պայքարելու այս երևույթի դեմ ու ապահովելու, որ լրագրողները կարողանան ազատորեն լուսաբանել  խնդիրները: Լրագրողները չպետք է ստիպված լինեն ինքնագրաքննություն կատարել իրենց կյանքի համար վախենալու պատճառով:

Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից հռչակվել է, որպեսզի ընդգծվի լրագրողներին պաշտպանելու հրամայականը, ինչպես նաև ի հիշատակ 2013 թ. նոյեմբերի 2-ին Մալիում սպանված ֆրանսիացի երկու լրագրողների:

Ես ողջունում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Լրագրողների անվտանգության և անպատժելիության հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի գործողությունների ծրագիրը նախաձեռնելու համար: Այդ ծրագիրը ՄԱԿ-ի գործակալությունների, կառավարությունների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների ու լրատվամիջոցների ջանքերը միավորող հզոր մեխանիզմ է: Միասին մենք պետք է կոտրենք անպատժելիության շղթան ու պաշտպանենք լրագրողների` ցանկացած պարագայում ճշմարտության հաղթանակին նպաստելու իրավունքը»:

Լուսանկարը՝ http://thebalochistanpoint.com/-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter