Կենտրոնական բանկը հրապարակել է ֆինանսական կայունության հաշվետվությունը
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ֆինանսական կայունության` 2015թ. առաջին կիսամյակի հաշվետվությունը:
Հաշվետվությունում ներկայացված են ֆինանսական կայունության համակարգին սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում օգտագործված են 30.09.2015թ. դրությամբ առկա ցուցանիշները:
ՀՀ ֆինանսական կայունությանը խոչընդոտող հավանական ռիսկերը հաշվետվությունում ներկայացված են 5 հիմնական ուղղություններով.
- համաշխարհային տնտեսության զարգացումներից ածանցվող ռիսկեր
- ՀՀ մակրոտնտեսական միջավայրի զարգացումներից ածանցվող ռիսկեր
- ՀՀ ֆինանսական հաստատություններից ածամցվող ռիսկեր
- ՀՀ ֆինանսական ենթակառույցներից ածանցվող ռիսկեր
Հաշվետվությունը կարող եք տեսնել այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել