HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանվել են անապահով ուսանողների ուսման վճարի փոխհատուցման նվազագույն ՄՈԳ-երը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի հմ. 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, հրաման է ստորագրել՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության (բակալավրի կրթական աստիճանով և ինտեգրացված ծրագրով) մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը հաստատելու մասին:

Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը:

Հրամանով պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում 2-րդ և բարձր կուրսերում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը սահմանվում է՝ 
•    բակալավրի կրթական աստիճանի և ինտեգրացված ծրագրի համար` 40 % /ՄՈԳ/,
•    մագիստրոսի կրթական աստիճանի համար` 50 % /ՄՈԳ/: 
Առաջին  կուրսի ուսանողների համար՝  
•    բակալավրի կրթական աստիճանում և ինտեգրացված ծրագրով՝ 15 միավոր,
•    մագիստրոսի կրթական աստիճանում` նախորդ ուսումնառության ընդհանուր միջին որակական գնահատականը՝ 41 % /ՄՈԳ/:

Սահմանված ՄՈԳ-երի առկայության պայմաններում սոցիալական անապահովության սանդղակում ընդգրկված ուսանողները, ովքեր սահմանված ժամկետում ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, պետության կողմից ենթակա են  ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման՝  50-100 տոկոսի չափով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter