HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամբաստանյալը հայտնել է, որ ցմահ ազատազրկման դատապարտվելու սպառնալիքի տակ տվել է սուտ ցուցմունք

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Կարեն Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչի թելադրանքով՝ ցմահ ազատազրկման դատապարտվելու սպառնալիքի տակ, իր ցուցմունքում գրել է, թե, իբր, իրեն դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել քաղաքացի Վ. Ղ.-ն, մինչդեռ իրականում դանակով իրեն հարվածներ է հասցրել քաղաքացի Ա. Ի.-ն, ում ինքը սպանել է:

Կոմիտեի Կոտայքի քննչական վարչության ավագ քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter