Տուլայի ավտովթարի զոհերի թիվը հասել է 8-ի (լրացվող)
Ժամը 12.30-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի` ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տուժածներից 8 մարդ հանգրվանել է հարազատների տներում, ևս 12 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք (տեղի կինոթատրոնի շենք): ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հեռախոսով կապ է հաստատվել նրանց հետ, և ստացվել է տեղեկատվություն(հայրենակիցներից), որ նրանց հետ ամեն ինչ կարգին է:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պարբերաբար կապ է պահպանում ՌԴ ճգնաժամային կառավարման կենտրոնի և Տուլայի շրջանի ՃԿԿ-ի հետ, նաև աշխատում Ռուսաստանում ՀՀ փոխդեսպան Արթուր Մանասարյանի հետ: Փորձ է արվում կապվել Տուլայի շրջանի բժշկական կենտրոնների հետ, որտեղ գտնվում են պատահարից տուժած մեր հայրենակիցները: Աշխատանքներ են տարվում նաև զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Դեպքի վայր են մեկնել նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները:
Ժամը 13:08-ի դրությամբ հայտնի է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհված քաղաքացիներից մեկը Սպարտակ Ցոլակի Նալբանդյանն է (ծնվ. 1947 թ.): Տուժել է 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 35-ը՝ ժամը 13:00-ի դրությամբ գտնվում են Տուլայի տարածաշրջանային բժշկական կենտրոններում:
Ճշտվել են ևս 4 զոհերի անունները
Ժամը 15:05-ի դրությամբ հայտնի է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 5-ի ինքնությունը ճշտվել է.
1. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947 թ.)
2. Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.)
3. Հրաչ Բադալյան,
4. Գագիկ Ստեփանյան,
5. Վաղուշ Ստեփանյան
Ժամը 14.43-ի դրությամբ (նախնական տվյալներով) հայտնի է, որ ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել՝ 40-ը: Զոհերից 5-ը՝ մահացել են տեղում, 1-ը՝ հոսպիտալացման ճանապարհին, 2-ը՝ Ուզլովայա ԲԿ վերակենդանացման բաժանմունքում: 32 հոսպիտալացված քաղաքացիներից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
8 քաղաքացի ստացել է ամբուլատոր բուժօգնություն`
1. Հարությունյան Է.Ռ. (47տ.)
2. Գալստյան Ա.Ա. (23տ.)
3. Իսկանդարյան Մ.Ա. (22տ.)
4. Հարությունյան Գ.Ռ. (42 տ.)
5. Մկրտչյան Ա.Մ. (24տ.)
6. Ռուշանյան Ժորա Արայիկի (17տ.)
7. Հարությունյան Գայանե Ռուստամի (40տ.),
8. Գալստյան Արարատ Արմենի (23տ.):
Ուզլովայա ԲԿ-ում գտնվող 16 տուժածից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են, 2-ը՝ վիրաբուժական և 8-ը՝ վնասքաբանական:
1. Իսպիրյան Գեորգի Աշոտի (ծնվ. 1980թ.)
2. Սարգսյան Սերյոժա Կարենի(ծնվ. 1960թ.)
3. Երեմյան Անուշավան Ռադնիկի (ծնվ. 1960թ.)
4. Նահապետյան Հակոբ Ստեփանի (ծնվ. 1947թ.)
5. Ունուսյան Լևոն Մաքսիմի (ծնվ. 1944թ.)
6. Արիկոնյան
7. Սարգիս Մկրտչյան Շալիմի
8. Օհանյան Ժորա Օմիրի (ծնվ. 1951թ.)
9. Հովհաննիսյան Արթուր
10. Հակոբյան Տիգրան Գարիմի (ծնվ. 1985թ.)
11. Գրիգորյան Սաքո Փաշիկի (ծնվ. 1979թ.)
12. Սերոնյան
13. Մկրչյան Կամո (ծնվ. 1951թ.)
14. Գոհար Գասպարյան (ծնվ. 1976թ.)
15. Արկադի Համբարձումյան (ծնվ. 1923թ.)
16. Եսայան Եսավ (ծնվ. 1921թ.)
Կիրեևսկի ԲԿ-ում գտնվող 13 տուժածից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մյուսները՝ վնասվածքաբանական:
1. Թովմասյան Ռազմիկ Ռոբերտի (ծնվ. 1981թ.)
2. Անտոնյան Ռադիկ Աշոտի (ծնվ. 1972թ.)
3. Սաֆարյան Կարեն Արմենի (ծնվ. 1985թ.)
4. Երեմիշյան Նարինե Կարենի (ծնվ. 1961թ.)
5. Ասրյան Ապրես Ռուբենի (ծնվ. 1966թ.)
6. Առագելյան Սարգիս Սերգեյի (ծնվ. 1987թ.)
7. Սարգսյան Գայանե Վելիկի (ծնվ. 1963թ.)
8. Մինասյան Հունան Թովմասի (ծնվ. 1989թ.)
9. Խուրչուրյան Արման (ծնվ. 1986թ.)
10. Երեմյան Արմեն (ծնվ. 1987 թ.)
11. Ղարաղանյան Սիմոն Հայկազի (ծնվ. 1975թ.)
12. Դանիելյան Վովա Սամվելի (ծնվ. 1976թ.)
13. Ագոջանյան Կարպիս (ծնվ. 1950թ.)
Նովոմոսկովսկի ԲԿ-ում ստացիոնար բուժում են ստանում՝
1. Թադևոսյան Սելան Սերոժի (ծնվ. 1960թ. բնակության վայրը՝ ՌԴ, Տվերի շրջան)
2. Կոսոբողլյան Գարիկ Արմենի (ծնվ. 1984թ. բնակության վայրը՝ ՀՀ)
3. Չապարյան Քնարիկ Մովսեսի (ծնվ. 1970թ., բնակության վայրը՝ ՀՀ)
Անվտանգ տարածք՝ «Երիտասարդություն» կինոթատրոն, տեղափոխվածների հետ ներկա պահին աշխատում են տեղի ոստիկանության ներկայացուցիչները; Այնտեղ են գտնվում.
1. Կարեն Ալեքսանդրի Խաչատրյան (ծնվ. 1994թ.)
2. Գուրգեն Ռադիկի Անտոնյան (ծնվ. 1998թ.)
3. Հրայր Տոնոյի Սահրադյան
4. Գագիկ Հովնանի Սիմոնյան (ծնվ. 1994թ.)
5. Արամ Վաչագանի Մարտիրոսյան (ծնվ. 1999թ.)
6. Յուրիկ Արամի Ադամյան (ծնվ. 1964թ.)
7. Արսեն Ռազմիկի Մակարյան (ծնվ. 1972թ.)
8. Կարեն Ռուդիկի Զաքարյան (ծնվ. 1979թ.)
9. Էդգար Լևոնի Կարապետյան (ծնվ. 1972թ.)
10. Արթուր Սարգիսի Մատիկյան (ծնվ. 1976թ.)
11. Ժորա Արայի Ռուշանյան (ծնվ. 1998թ.)
12. Քնարիկ Վազգենի Ռուշանյան (ծնվ. 1980թ.)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել