HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում առաջին անգամ նորածինը վիրահատվել է էնդոսկոպիկ եղանակով

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում առաջին անգամ նորածինը ծնվելուց ժամեր անց ծայրահեղ ծանր վիճակում վիրահատվել է էնդոսկոպիկ եղանակով: 

Արթիկի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին` ժամը 6:00-ին, նորածինը լույս աշխարհ է եկել առանց ծննդաբերական բարդությունների: Սակայն նորածնի վիճակը սկսել է վատանալ, գնալով սաստկացել են շնչառական անբավարարության նշանները: Ժամը 19:00-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական բժշկական կլինիկայի ռեանիմատոլոգի ուղեկցությամբ ռեանիմոբիլով տեղափոխվել է նույն կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունք: Երեխայի շնչափողում խողովակ է դրվել և միացվել արհեստական շնչառության սարքին: Փոքրիկի կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվել է բնածին ծանրզարգացման արատ` ստոծանու ճողվածք ձախից` շնչահեղձություն առաջացնող օղակումով: Ներարգանդային կյանքում ստոծանու ոչ ճիշտ զարգացման արդյունքում ձախ գմբեթում առաջացած անցքով որովայնի խոռոչի օրգանները տեղակայվել էին կրծքավանդակում։ Ծնվելուց հետո դա պատճառ էրդարձել արագ զարգացող ծանր շնչառական անբավարարության` կյանքին սպառնացող վտանգով: Ախտորոշումից հետո նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Կյանքի ցուցումներով նույն օրը,ժամը 22:00-ին փոքրիկը վիրահատվել է:

Ծնվելուց ժամեր անց ծայրահեղ ծանր վիճակում վիրահատվել է էնդոսկոպիկ եղանակով: Երկու 6մմ և 3մմ անցքերից կատարվել է թորակոսկոպիա` կրծքավանդակում տեղադրված գործիքներով  բարակ և հաստ աղիների գալարները ներուղղվել են որովայնի խոռոչ և ստոծանու 4x3սմ դեֆեկտը փակվել է հանգուցային կարերով: Վիրահատությունը կատարել են կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Դալլաքյանը և մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արա Կարապետյանը: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հոկտեմբերի 26-ին երեխան բավարար վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter