«Կոնվերս բանկ»-ը դարձել է Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ
2015թ.-ի նոյեմբերի 2-ին «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ, որով բանկին շնորհվել է դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ:
Այս մասին տեղեկացնում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան: Այսուհետ «Կոնվերս բանկի» հաճախորդներին հասանելի կլինեն «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ծառայությունները, մասնավորապես՝ բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները:
Հիշեցնենք, որ ՀԿԴ-ն 2013թ.-ի մարտից անցում է կատարել դեպոզիտար համակարգի նոր մոդելի, ըստ որի վերոնշյալ ծառայությունները հաճախորդներին մատուցվում են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների և բանկերի միջնորդությամբ:
«Կոնվերս բանկը» համալրել է արդեն իսկ գործող 15 հաշվի օպերատորների և 15 ԿՇՀՀԱ-ների ցանկը:
Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորների և ԿՇՀՀԱ-ների ցանկը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև օպերատորների սակագների կանոնները հասանելի են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի հետևյալ բաժիններում՝ «Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորներ» և «Հաշվարկային համակարգի անդամներ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել