HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերահսկիչ պալատը շուտով կամփոփի նոր ուսումնասիրության արդյունքները

Նոյեմբերի 3-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՎՊ առաջին ու տասներորդ վարչությունների աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները:

Այս մասին տեղեկացնում է Վերհսկիչ պալատը: Առաջին վարչության աշխատակիցները ներկայացրել են առողջապահական ոլորտում կատարած աշխատանքների նախնական արդյունքները` ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հետևյալ թեմաների մսսին`

  • Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության օրինականությունն ու արդյունավետությունը,
  • առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում,
  • առողջապահական համակարգի հզորացում,
  • ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր,
  • սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնում և արձագանքում,
  • հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում առողջապահական կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար ծրագիր:

Տասներորդ վարչության աշխատակիցները ՎՊ նախագահին են ներկայացրել ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված «ՀՀ ֆինանսների նախարարության` «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում» թեման:

Հանդիպմանը ներկայացվել են նաև պարոն Զաքարյանի կողմից սույն թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման, այն է օպերատիվ վերահսկողության իրականացման առաջին արդյունքները:

Խորհրդակցությունների ավարտին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում ավարտին հասցնել աշխատանքները և ամփոփել արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter